Polyphony Digital

Polyphony Digital
Տեսակտեսախաղեր մշակող
Հիմնադրված էապրիլի 2, 1998
ՎայրԿիտա, Տոկիո, Ճապոնիա
Երկիր Ճապոնիա
ՏնօրենKazunori Yamauchi?
Արդյունաբերությունտեսախաղերի արդյունաբերություն
Մայր ընկերությունSIE Worldwide Studios?
ՍեփականատերSony Interactive Entertainment
Կայքpolyphony.co.jp/company(անգլ.)(ճապոներեն)

Polyphony Digital, ճապոնական ընկերություն, որը զբաղվում է համակարգչային խաղերի մշակմամբ։ Հիմնադրվել է 1998 թվականին։ Գլխավոր գրասենյակը տեղակայված է Տոկիո քաղաքում։ Համարվում է PlayStation Studios-ի դուստր ընկերությունը[1]։

Ընկերությունը հայտնի է իր Gran Turismo խաղաշարքով, որն իրենից ներկայացնում է ավտոմոբիլային սիմուլյատոր, նախատեսված բացառապես Sony խաղային համակարգերի համար։ 2010 թվականի տվյալներով խաղը վաճառվել էր ընդհանուր առմամբ 65 միլլիոն օրինակով[2]։ Խաղաշարքի խաղերը համարվում են իրականին ամենամոտը, որոնք հասանելի են խաղային համակարգերի համար։ Gran Turismo 5 խաղը մինչև թողարկվելը արդեն համարվում էր ամենաիրական ավտոմոբիլային սիմուլյատորը[3]։ Խաղաշարքը նման հաջողություններ է գրանցել շնորհիվ մեքենաշինությամբ զբաղվող ընկերությունների ( Nissan, Honda, Alfa Romeo, BMW) հետ համագործակցության[4]։

  1. «ソニー・コンピュータエンタテインメント | Sony Computer Entertainment Inc». Արխիվացված օրիգինալից 2016 թ․ հունվարի 22-ին. Վերցված է 2022 թ․ մայիսի 16-ին.
  2. Polyphony Digital Inc. «Gran Turismo Series Software Title List». www.polyphony.co.jp. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ փետրվարի 15-ին. Վերցված է 2010 թ․ հունիսի 24-ին.
  3. «Gran Turismo 5 profile @ IGN». IGN. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ փետրվարի 24-ին. Վերցված է 2010 թ․ հունիսի 24-ին.
  4. «Polyphony Digital collaborations». www.polyphony.co.jp. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ փետրվարի 24-ին. Վերցված է 2010 թ․ հունիսի 24-ին.

© MMXXIII Rich X Search. We shall prevail. All rights reserved. Rich X Search